Ամիր Աբդոլլահյան.Իրանի ուշադրության կենտրոնում է համաշխարհային խաղաղության և անվտանգության վրա կենտրոնանալը
https://parstoday.ir/hy/news/iran-i202486
Անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի մշտական ​​անդամակցությանը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանն ընդգծել է. -«Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներից մեկը համաշխարհային խաղաղության և անվտանգության վրա կենտրոնանալն է»։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հուլիս 05, 2023 16:02 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.Իրանի ուշադրության կենտրոնում է համաշխարհային խաղաղության և անվտանգության վրա կենտրոնանալը

Անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի մշտական ​​անդամակցությանը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանն ընդգծել է. -«Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներից մեկը համաշխարհային խաղաղության և անվտանգության վրա կենտրոնանալն է»։

Ամիր Աբդոլլահյանը չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում հավելել է.-«Հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական և աշխարհատնտեսական իրավիճակը և Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին, մենք փորձում ենք այդ հնարավորությունները   համատեղ օգտագործել այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Շանհայի կազմակերպությունը, BRICS-ը և Եվրասիական միությունը: 

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է.- «Մենք հուսով ենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության ամրապնդմամբ, կկարողանանք օգնել աշխարհում բազմակողմանիության իրականացմանը և միակողմանիությունից խուսափելուն»:

Երեկ՝ երեքշաբթի, Շանհայի համագործակցության կազմակերպության 23-րդ նիստում պաշտոնապես հայտարարվել է այս կազմակերպությանը Իրանի Իսլամական Հանրապետության լիիրավ ​​և մշտական անդամակցության մասին և այս կազմակերպության ղեկավարների կողմից ստորագրվել են Իրանի պաշտոնական անդամակցության փաստաթղթերը։