Ղալիբաֆ. Աշխարհի մուսուլմանների զգացմունքները վիրավորելն անպատասխան չի մնա
(last modified Sat, 22 Jul 2023 06:08:57 GMT )
Հուլիս 22, 2023 09:38 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Աշխարհի մուսուլմանների զգացմունքները վիրավորելն անպատասխան չի մնա

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը դատապարտել է Շվեդիայի կառավարության թույլտվությամբ Ղուրանն անարգելու հերթական ակցիան: Նա նշել է. «Աշխարհի մուսուլմանների զգացմունքները վիրավորելն անպատասխան չի մնալու և Շվեդիայի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի դրա համար»:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆը շաբաթ օրը կայացած նիստում հայտարարել է. «Շվեդիայի կառավարությունն ազնիվ չէ Սուրբ Ղուրանի պղծումը կանխելու վրաբերյալ հայտարարություններում և որևէ արդյունավետ իրավական միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Նա հավելել է. «Իրանցիների կողմից Ղուրանի անարգումը դատապարտելը անհրաժեշտ և ժամանակին արված քայլ էր: Ակնկալում ենք, որ մյուս իսլամական երկրներն ու դրանց ժողովուրդները նույնպես կդիմեն նման գործողությունների»: