ՕՊԵԿ. Իրանը շարունակում է մնալ աշխարհում նավթի պաշարների երրորդ խոշոր սեփականատերը
(last modified Sun, 23 Jul 2023 13:16:08 GMT )
Հուլիս 23, 2023 16:46 Asia/Tehran
  • ՕՊԵԿ. Իրանը շարունակում է մնալ աշխարհում նավթի պաշարների երրորդ խոշոր սեփականատերը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) վերջին վիճակագրության համաձայն, 2022 թվականին Իրանի նավթի ապացուցված պաշարները հավասար են 208 միլիարդ 600 միլիոն բարելի, և Իրանը շարունակում է մնալ աշխարհում նավթի պաշարների երրորդ խոշոր սեփականատերը:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթի պաշարները 2019-ից մինչև 2022 թվականը չեն փոխվել և հավասար են 208 միլիարդ 600 միլիոն բարելի, մինչդեռ 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է 155 միլիարդ 600 միլիոն բարել: Այսինքն՝ հաջորդ տարիներին այն աճել է 53 մլրդ բարելով։
Հաղորդման համաձայն՝ Իրանը նավթի պաշարներով աշխարհում երրորդն է։
Հայտնի է, որ Վենեսուելան ունի նավթի ամենամեծ պաշարներն աշխարհում։
Այդ երկրի նավթի պաշարները գնահատվում են 303 մլրդ 221 մլն բարել, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 247 մլն բարելով։
Երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիան՝ 267 մլրդ 192 մլն բարել նավթի պաշարներով, այն առումով, որ նրա պաշարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չեն փոխվել։
ՕՊԵԿ-ի նավթի ապացուցված պաշարները 2022 թվականին 0,1 տոկոս, այսինքն՝ մեկ միլիարդ 704 միլիոն բարել աճ արձանագրելով հասել են 1243,523 միլիարդ բարելի։
Նավթի համաշխարհային պաշարները 2022 թվականի վերջին նույնպես հայտարարվել են 1564,441 միլիարդ բարել։
Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 1,1 տոկոսով։