Իրանի ԱԳՆ. Օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i203878-Իրանի_ԱԳՆ._Օտարերկրյա_ռազմական_ներկայությունը_չի_նպաստի_տարածաշրջանի_կայունությանը_և_անվտանգությանը
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Սիրիայում օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստի այս երկրի և տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2023 14:22 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. Օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Սիրիայում օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստի այս երկրի և տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի օրը Թեհրանում Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ  Մեղդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է. «Իրանը կշարունակի իր ջանքերն ու աջակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայուն անվտանգության հասնելու համար»:

Դատապարտելով Սիրիայի տարածքի վրա Սիոնիստական ​​ռեժիմի կրկնվող հարձակումները՝ Ամիր Աբդոլլահյանը հավելել է.-«Իսրայելի ռեժիմը տարածաշրջանում անկայունության հիմնական աղբյուրն է, քանի որ այս ռեժիմի արհեստական ​​գոյատևումը պայմանավորված է  տարածաշրջանում պատերազմ հրահրելով»։
Նշելով, որ տարածաշրջանի երկրներն անտարբեր չեն եղել և չեն լինելու Սիոնիստական ​​ռեժիմի  տեղաշարժերի նկատմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. -«Սիոնիստական ​​ռեժիմի կեղծ կառավարիչները հասկացել են, որ սիոնիստների ոչ մի գործողություն անպատասխան չի մնա»։
Սիրիայի  արտաքին գործերի նախարարը ևս նշելով,որ 2011 թվականից ի վեր շուրջ 400 հազար ահաբեկիչ մուտք է գործել Սիրիայի տարածք, ասել է,-«Ամերիկացի զինվորները Դեյր  Էլ-Զորի շրջանում սպանել  են մեծ թվով սիրիացիների:  Թուրքական բանակը օկուպացրել է նաեւ Սիրիայի մի  հատվածը»։

Ֆեյսալ Մեղդադն ընդգծել է. -«Օտարերկրյա ուժերը պետք է լքեն Սիրիայի տարածքը»: