Իրանից Հայաստան գազի արտահանման պայմանագրի առավելությունները
(last modified Fri, 18 Aug 2023 07:35:31 GMT )
Օգոստոս 18, 2023 11:05 Asia/Tehran
  • Իրանից Հայաստան գազի արտահանման պայմանագրի առավելությունները

ՕՊԵԿ-ում Իրանի նախկին ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Խաթիբին Contemporary Strategy-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարբեր երկրների հետ դիվանագիտության զարգացումը և հաղորդակցությունը կարող են բավարարել Իրանի կարիքները։

Նա նշել է․ «Իրանն ունի էներգետիկ հսկայական պաշարներ, այդ թվում գազի և Հայաստան գազի արտահանման դիմաց այս երկրից էլեկտրաէներգիա է ներկրում»։

Ըստ այս հաղորդման՝ երկու երկրները ստորագրել են գազի արտահանման ծավալների ավելացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ փոփոխվել է նաև գազի փոխանակման հարաբերակցությունը հօգուտ Իրանի գազի ազգային ընկերության։ Պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2030թ.

Խաթբին հավելել է. «Նախկինում Իրանն օրական 1 մլն խմ գազ էր արտահանում Հայաստան։ Վերջին պայմանավորվածության համաձայն՝ Իրանն այս երկրից էլեկտրաէներգիա կներմուծի Հայաստան գազ արտահանելու դիմաց»։

Նա հավելել է․ «Այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումն արդյունավետ է այն տեսանկյունից, որ օգնում է նվազագույն խնդիրներով ապահովել երկրին անհրաժեշտ ապրանքներն ու հումքը։ Հետևաբար, որքան  ակտիվանա տնտեսական դիվանագիտության շրջանակը,  ավելի կդյուրանա անհրաժեշտ ապրանքներին հասանելիությունը։ Ապրանքների փոխանակման ժամանակ երկրները լրացնում են միմյանց կարիքները։ Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քլիրինգը առևտրի մեջ խորը արմատավորված ոլորտ է, այն միշտ էլ դրական դեր է խաղացել արտաքին առևտրում»։

Խաթբին նաև նշել է․ «Քլիրինգի դեպքում փոխանակումներում գումար չի կիրառվում։ Այստեղ կարևորը տնտեսական դիվանագիտության զարգացումն է և այն երկրների շուկաները և կարիքները գտնելը, որոնք պետք է մեզնից ապրանք գնեն և դրա դիմաց կարողանան արտահանել պահանջվող ապրանքները»։