Իրանի նախագահը ժամանել է ՀԱՀ Պրետորիա քաղաք
(last modified Thu, 24 Aug 2023 06:47:15 GMT )
Օգոստոս 24, 2023 10:17 Asia/Tehran
  • Իրանի նախագահը ժամանել է ՀԱՀ Պրետորիա քաղաք

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի պաշտոնական հրավերով, մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղ կմասնակցի ԲՐԻԿՍ խմբի 15-րդ գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում Ռայիսին ելույթ կունենա «ԲՐԻԿՍ+» հանդիպմանը, որին հրավիրված են 70 երկրների ղեկավարներ և քննարկումներ կունենա այդ երկրի պաշտոնյաների հետ:

Մեկնելուց առաջ, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, Ռայիսին ասել է. «ԲՐԻԿՍ-ին հաջողվել է համախմբել անկախ երկրներին, որոնք համագործակցում են տնտեսական ոլորտում և պայքարում միակողմանիության դեմ: Մեր նպատակն է համագործակցել այս խմբի հետ: Աշխարհի անկախ երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի օրակարգում է»։

Ռաիսին ընդգծել է. «ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները ներառում են աշխարհի բնակչության 40%-ը և այն կարող է զարգանալ որպես ավելի մեծ միավոր: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությամբ մեր նպատակն է նախ ներկայացնել Իրանի դիրքորոշումները, այնուհետև հանդիպել խմբի անդամ երկրների ղեկավարներին՝ այդ երկրների հետ հարաբերությունների զարգացման նպատակով»:

Ռաիսին հավելել է. «Հույս ունեմ, որ այս այցը կնպաստի տարածաշրջանային և արտատարածաշրջանային միությունների հետ մեր հարաբերությունների ընդլայնմանը։ Հանդիպմանը կներկայացնեմ Իսլամական Հանրապետության քաղաքականությունն ու դիրքորոշումները»: