Մեկնաբանություն - Իրանի պաշտոնական անդամակցությունը BRICS-ին: Պատգամներ և հետևանքներ
Իրանի Իսլամական Հանրապետությունը Շանհայից հետո պաշտոնապես դարձավ BRICS-ի անդամ։
BRICS-ի պատմությունը սկսվում է 2001թվականից: Այն ժամանակ Աշխարհի չորս զարգացող տնտեսական ուժերը, ներառյալ Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, առաջարկեցին ստեղծել BRICS խումբը: Ի վերջո, BRIC խումբը պաշտոնապես ստեղծվեց 2009 թվականի հունիսի 16-ին, և 2010 թվականի սեպտեմբերի 21-ին Հարավային Աֆրիկայի ավելացումով նրա անվանումը BRIC-ից փոխվեց ու դարձավ BRICS:
BRICS-ի 15-րդ գագաթնաժողովը անցկացվել է անցած երեքշաբթիից մինչև հինգշաբթի, Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգի Սանդթոն ֆինանսական շրջանում։ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան ժամանել է այս երկիր Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի պաշտոնական հրավերով՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այս հանդիպմանը Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և Հնդկաստանի ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը հայտարարեց BRICS խմբի համաձայնության մասին Իրանի, Արգենտինայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Եթովպիայի միանալու վերաբերյալ։
Իրանի միանալը BRICS խմբին կարելի է անվանել արտաքին քաղաքականության մեջ Իրանի 13-րդ կառավարության երրորդ ամենակարևոր ձեռքբերումը։ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելը և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնումը կառավարության ևս երկու ձեռքբերումներն էին արտաքին քաղաքականության ոլորտում։ BRICS-ը միջմայրցամաքային դաշինք է, և Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի մայրցամաքների երկրները, որոնցից յուրաքանչյուրը համաշխարհային տնտեսության զարգացող ուժեր են, ինչպես նաև նրա երկու անդամներ՝ Ռուսաստանը և Չինաստանը, Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և ունեն վետոյի իրավունք՝ որը բարձրացրել են նաև այս խմբի կարգավիճակը:
Իրանի՝ Շանհային և BRICS-ին միանալու կարևոր ուղերձն այն է, որ համաշխարհային համակարգում Իրանի մեկուսացման քաղաքականությունը ոչ միայն ձախողվել է, այլև Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը փաստացի ողջունվել է հատկապես մեծ և զարգացող տերությունների կողմից։ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի միանալը BRICS-ին պատժամիջոցների անգործունեության նշանն է և Իրանի մեկուսացման քաղաքականության տապալման նշանը, և միևնույն ժամանակ սա քաղաքական հարաբերությունների և առևտրային փոխանակումների ընդլայնման հնարավորություն։ Նա նաև գրել է. «BRICS-ի երկրները, որոնց բնակչությունը գերազանցում է 3 միլիարդ մարդ, փաստորեն կազմում է աշխարհի բնակչության 40%-ը, և ունենալով երկրագնդի մեկ երրորդ տարածքը, կարևոր հնարավորություններ ունի ԻԻՀ հետ երկկողմ համագործակցության համար։ Եվ փոխադարձաբար, մեր երկրի արժեքավոր հնարավորությունները, այդ թվում՝ աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական դիրքը, հարուստ էներգետիկ ռեսուրսները, փորձագիտական և արդյունավետ աշխատուժը, տարբեր ոլորտներում զգալի առաջընթացը և քաղաքական կայունությունը հետաքրքրում են BRICS-ի անդամներին։
BRICS-ին Իրանի պաշտոնական անդամակցության կարևոր հետևանքն այն է, որ ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների չեզոքացումը դառնում է ավելի հավանական, քան նախկինում։ Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին իր սոցիալական էջում գրել է BRICS խմբին Իրանի անդամակցության մասին, նա ասել է. «BRICS-ին անդամակցության ընդունումը ձեռք է բերվել նրա հիմնական անդամների և հիմնադիրների հետ սերտ և փոխվստահության համագործակցության միջոցով, ինչը բացվել է նոր հնարավորություններ Իրանի արտաքին քաղաքականության դինամիկայի մեջ, որը հնարավորություն կտա զարգացնել դիմակայությունը Արևմուտքի ճնշումների ու պատժամիջոցների ճանապարհին»։
BRICS-ի նպատակներից մեկն է առանձնանալ դոլարից՝ որպես միջազգային առևտրի ստանդարտ արժույթ։ ԻԻՀ որը նպատակ ունենալով չեզոքացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները, ծրագրում է առևտուր անել ազգային արժույթներով կամ դոլարից բացի այլ արժույթներով, կարող է օգուտ քաղել BRICS-ի այս քաղաքականությունից։ «Հաշվի առնելով, որ աշխարհում էներգետիկ առևտրի մեծ մասն իրականացվում է դոլարով, BRICS-ի զարգացումը կամրապնդի այլընտրանքային արժույթներով առևտուրը խթանելու նրա կարողությունը», այս մասին գրում է Bloomberg News կայքը իր զեկույցում։