Ռուսաստանն Իրանի տարածքով բեռնափոխադրում կիրականացնի Սաուդյան Արաբիա
(last modified Sun, 27 Aug 2023 06:37:46 GMT )
Օգոստոս 27, 2023 10:07 Asia/Tehran
  • Ռուսաստանն Իրանի տարածքով բեռնափոխադրում կիրականացնի Սաուդյան Արաբիա

ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին անգամ Իրանի տարածքով բեռնափոխադրում կիրականացնի Սաուդյան Արաբիա:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Միադ Սալեհին նշել է. «Երկաթուղային փոխադրումների ոլորտում 13-րդ կառավարության վարած հետևողական քաղաքականության արդյունքում, առաջին անգամ Ռուսաստանից Իրան է մտել բեռնատար տարանցիկ գնացք, որը Սաուդյան Արաբիա է տեղափոխում է 36 կոնտեյներ բեռ»:

Նա հավելել է. «Մաքսային ձևակերպումների ավարտից հետո ռուսական տարանցիկ գնացքը մեկնել է Բանդար Աբբաս, որտեղից կշարունակի ճանապարհը մինչև Ջիդդա»:

Իրանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2023 թվականը երկու երկրների տարանցումը պետք է հասներ 50 միլիոն տոննայի, մինչդեռ այժմ Իրանի տարածքով հնարավոր է տեղափոխվում է ընդհամենը 8 միլիոն տոննա ռուսական ապրանք: