Երկխոսությունը թյուրիմացությունները հարթելու և համագործակցության ձևավորման հարթակ է. Բաղերի Քանի
(last modified Sun, 27 Aug 2023 15:03:01 GMT )
Օգոստոս 27, 2023 18:33 Asia/Tehran
  • Երկխոսությունը թյուրիմացությունները հարթելու և համագործակցության ձևավորման հարթակ է. Բաղերի Քանի

Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալն ասել է.-«Շարունակական երկխոսությունն ու խորհրդակցությունը միշտ եղել է Իրանի արտաքին քաղաքականության առաջին ընտրությունը»։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ  լրատվական գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ  Ալի Բաղերի Քանին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի  քաղաքական  հարցերով տեղակալ  Մարսել Դիֆինկի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով, որ երկխոսությունները սկզբում նպաստում են  թյուրիմացությունների վերացմանը և, ի վերջո հանգեցնում կողմերի փոխգործակցությանը, հստակեցրել է,-«Իրանը և Նիդերլանդները գտնվում են համագործակցության նոր փուլում, ընդորում ակնկալվում է փոխադարձ կամքի ներքո, ավելի ընդլայնել երկկողմ համագործակցությունը»:

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հավելել է,-«Թեև երկու երկրների տեսակետներում կարող են լինել տարբերություններ, սակայն Նիդերլանդների հետ կապված  շարունակական երկխոսությունն ու խորհրդակցությունը միշտ եղել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին ընտրությունը»։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալը նույնպես ընդգծել է Թեհրանի և Ամստերդամի միջև երկխոսության կարևորությունը և ասել.-«Դիվանագիտության բնույթը ոչ այլ ինչ է, քան երկխոսություն, և թեև դիվանագիտությունը չի լուծում բոլոր խնդիրները, սակայն այն կարող է հարթել թյուրիմացությունները»։

Իրանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի  քաղաքական հարցերով տեղակալները մտքեր են փոխանակել նաև հյուպատոսական ոլորտում երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի շուրջ։