Իրանի նախագահ. Արևմտյան երկրները լքեցին բանակցությունների սեղանը
(last modified Tue, 29 Aug 2023 12:35:32 GMT )
Օգոստոս 29, 2023 16:05 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-«Արևմտյան երկրները լքեցին բանակցությունների սեղանը և աջակցելով խռովարարներին փորձում էին հասնել իրենց նպատակներին»։

«Iran Press» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երեքշաբթի օրը կառավարության շաբաթվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իրանի դեմ թշնամու գործողություններին, հավելել է.-«Թշնամին  աշխարհում Իսլամական Իրանին մեկուսացնելու և Իրանի  ժողովրդին հիասթափեցնելու երկու ռազմավարություն կիրառեց»:

Նշելով, որ թշնամին  Իրանին մեկուսացնելու հարցում ձախողեց, Ռայիսին հստակեցրել է,-«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) հարցը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որին պետք է հետամուտ լինել: Հարևան և համախոհ երկրների հետ Իրանի քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների մակարդակը շատ է տարբերվել , այնպես որ հարեւան երկրների հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում գրանցվել է 14% աճ»։

Նախագահ Ռայիսին հավելել է.-«Իրանի 13-րդ շրջանի կառավարությունը ռեկորդ է սահմանել առևտրային հարաբերություններում և երկրում առկա բազմաթիվ կարողությունների բերումով, աճել են Իրանի հարաբերությունները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և ասիական շատ երկրների հետ, և ԵԱՏՄ-ին, ՇՀԿ-ին, իսկ վերջերս BRICS-ին անդամակցելը  ցույց է տալիս,որ Իսլամական Իրանն ունի կարողություններ և  բարձր դիրք, և թշնամուն չի հաջողվել իրականացնել Իսլամական Իրանին մեկուսացնելու ռազմավարությունը»։

Ռայիսին ասել է. «Իսլամական երկրների հետ հարաբերությունները, որոնք ընդհատվել էին, շարունակվեցին, և հարևան ու համախոհ երկրների հետ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների մակարդակը նույնպես մեծ փոփոխություն է կրել»:

«Իրանի քաղաքական, առևտրային և տնտեսական իրավիճակը ցույց է տալիս, որ թշնամուն չի հաջողվել մեկուսացնել Իսլամական Հանրապետությանը և ծանր պարտություն է կրել ժողովրդին հիասթափեցնելու և հուսահատեցնելու հարցում», ընդգծել է Ռայիսին։

Նշելով,որ  ամերիկացիներն ու եվրոպացիները չեն կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները, և միայն Իրանն է կատարել իր պարտավորությունները, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ևս 15 անգամ հայտարարել է, որ Իրանը որևէ շեղում չունի իր միջուկային ծրագրում, Իրանի նախագահն ասել է,-«ՀԳՀԾ-ն ամբողջությամբ քաղաքական խնդիր է»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է.-«Իրանի 13-րդ շրջանի կառավարությունը չի թերացել բանակցություններում և պնդում է, որ պատժամիջոցները պետք է չեղարկվեն, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա օգտվի դրա առավելություններից, սակայն արևմտյան  երկրները պատժամիջոցներ կիրառելով ձգտում են կասեցնել Իրանի Իսլամական Հանրապետության զարգացումն ու առաջընթացը»։