Իրանի հրավերով, Արամ Ա Կաթողիկոսը մասնակցելու է իսլամ-հայ քրիստոնեություն կրոնական երկխոսությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i205526-Իրանի_հրավերով_Արամ_Ա_Կաթողիկոսը_մասնակցելու_է_իսլամ_հայ_քրիստոնեություն_կրոնական_երկխոսությանը
Իրանի իսլամական հանրապետությունը Մեծի Տանն կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին հրավիրել է մասնակցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Իրանի մշակոյթի և իսլամական հարաբերությունների կազմակերպության միջև կայանալիք հերթական 9-րդ համագումարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2023 13:38 Asia/Tehran
  • Իրանի հրավերով, Արամ Ա Կաթողիկոսը մասնակցելու է իսլամ-հայ քրիստոնեություն կրոնական երկխոսությանը

Իրանի իսլամական հանրապետությունը Մեծի Տանն կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին հրավիրել է մասնակցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Իրանի մշակոյթի և իսլամական հարաբերությունների կազմակերպության միջև կայանալիք հերթական 9-րդ համագումարին:

Հրավերը Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության տնօրեն՝ Հոջաթ. Մոհամմադ Մեհդի Իմանի Փուրի կողմից փոփխանցվել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանին:

Սրբազան Հոր հետ հանդիպման ժամանակ, Հոջաթ. Մոհամմադ Մեհդի Իմանի Փուրն ասել է.«Բարեբախտաբար, իսլամի և հայ քրիստոնեության միջև լավ երկխոսություններ են տեղի ունեցել, և մենք պատրաստ ենք մի քանի ամսից դրա նոր փուլն անցկացնել Թեհրանում»:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդն՝ Սեպուհ Արք. Սարգսյանն ասել է.« Մեծի Տանն կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն այդ համագումարին մասնակցելուց բացի, հանդիպում է ունենալու Իրանի հայ համայնքի հետ»: