Իրանը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի ԱԽ նիստերի արդյունավետությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i205708-Իրանը_կոչ_է_արել_բարձրացնել_ՄԱԿ_ի_ԱԽ_նիստերի_արդյունավետությունը
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում ունեցած ելույթում ասել է. «Իրանը վերահաստատում է իր խնդրանքը Անվտանգության խորհրդին՝ բարձրացնելու Սիրիայի հարցի քննարկման թեմայով հանդիպումների արդյունավետությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 07:13 Asia/Tehran
  • Իրանը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի ԱԽ նիստերի արդյունավետությունը

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում ունեցած ելույթում ասել է. «Իրանը վերահաստատում է իր խնդրանքը Անվտանգության խորհրդին՝ բարձրացնելու Սիրիայի հարցի քննարկման թեմայով հանդիպումների արդյունավետությունը»:

Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցի քննարկման թեմայով ԱԽ նիստում ունեցած ելույթում, Ամիր Սաիդ Իրվանին ասել է. «Այսօրվա հանդիպմանը հայտարարությունների  կրկնությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս թեմայով ամենամսյա հանդիպումների  անարդյունավետությունը»:

Նա հավելել է. «Ինչպես բազմիցս շեշտվել է որոշ անդամների կողմից, ամենամսյա նիստերի ընթացքում աջակցություն չվայելող դիրքորոշումների և Սիրիայի դեմ ուղղված մեղադրանքների կրկնությունը չի նպաստում ԱԽ աշխատանքի արդյունավետությանը»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է. «Խստորեն դատապարտում եմ քիմիական զենքի կիրառումը  ցանկացած ժամանակ և վայրում, որևէ մեկի կողմից և ցանկացած հանգամանքներում։ Նման զենքի կիրառումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, հանցագործություն մարդկության դեմ և լուրջ սպառնալիք համաշխարհային խաղաղության և անվտանգության համար»։