Քանանի. Եվրախորհրդարանի հակաիրանական դիրքորոշումները հարվածել են երկկողմ հարաբերություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i205962-Քանանի._Եվրախորհրդարանի_հակաիրանական_դիրքորոշումները_հարվածել_են_երկկողմ_հարաբերություններին
Արձագանքելով Եվրախորհրդարանի նախագահի և Եվրամիության որոշ ներկայացուցիչների հակաիրանական դիրքորոշումներին ու հայտարարություններին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ այդ հակաիրանական դիրքորոշումները հարվածել են երկկողմ հարաբերություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2023 12:36 Asia/Tehran
  • Քանանի. Եվրախորհրդարանի հակաիրանական դիրքորոշումները հարվածել են երկկողմ հարաբերություններին

Արձագանքելով Եվրախորհրդարանի նախագահի և Եվրամիության որոշ ներկայացուցիչների հակաիրանական դիրքորոշումներին ու հայտարարություններին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ այդ հակաիրանական դիրքորոշումները հարվածել են երկկողմ հարաբերություններին։

Նասեր Քանանին հայտարարել է. «Իրանի ներքին խնդիրների վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների երեկ արած միջամտողական հայտարարությունները պարզապես արտացոլում են ապատեղեկատվական արշավներից որոշ եվրոպացի քաղաքական գործիչների կրած ազդեցությունը  և լավագույն դեպքում ցույց են տալիս, որ նրանք հայտնվել են միտումնավոր և կողմնակալ խորհրդակցությունների ճահճում»:

Քանանին հավելել է,-«Փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա հիմնված փոխգործակցության համար պատրաստակամության տրամաբանության դիմաց միջամտողական տրամաբանության կիրառումը և քաղաքա-քարոզչական ճնշումների դիմելը  բացահայտում են Եվրոպայում ոմանց անլրջությունն ու անազնվությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցության հարցում»:

«Այդ դիրքորոշումները ուղղված  են Իրանի հասարակության  իրողությունների նկատմամբ ձախողված քաղաքականության շարունակությանը, ինչպես նաև ցույց են տալիս նրանց շփոթվածությունը Իսլամական Հանրապետության կայունության, ռացիոնալության և հեղինակության նկատմամբ»,հստակեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։