Մինչև պատժամիջոցների ամբողջական վերացումը, մենք կշարունակենք միջուկային գործունեության ներկա գործընթացը. Մոհամմադ Էսլամի
https://parstoday.ir/hy/news/iran-i205966-Մինչև_պատժամիջոցների_ամբողջական_վերացումը_մենք_կշարունակենք_միջուկային_գործունեության_ներկա_գործընթացը._Մոհամմադ_Էսլամի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ քանի դեռ նրանք (ԱՄՆ-ը և Արևմուտքը) չեն կատարում իրենց պարտավորությունները, և պատժամիջոցներն ամբողջությամբ չեն վերացվել, մենք կշարունակենք միջուկային գործունեության հարցում ներկայիս գործընթացը և դա ակնհայտ է նաև ՄԱԳԱՏԵ-ի զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2023 13:08 Asia/Tehran
  • Մինչև պատժամիջոցների ամբողջական վերացումը, մենք կշարունակենք միջուկային գործունեության ներկա գործընթացը. Մոհամմադ Էսլամի

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ քանի դեռ նրանք (ԱՄՆ-ը և Արևմուտքը) չեն կատարում իրենց պարտավորությունները, և պատժամիջոցներն ամբողջությամբ չեն վերացվել, մենք կշարունակենք միջուկային գործունեության հարցում ներկայիս գործընթացը և դա ակնհայտ է նաև ՄԱԳԱՏԵ-ի զեկույցում:

Էսլամին այսօր (չորեքշաբթի) կառավարության նիստի շրջանակում հավելել է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) մասով բնական է, որ ռազմավարական գործողությունների օրենքի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես պետք է հետ կանգնի իր պարտավորություններից՝ մյուս կողմը իր պարտավորությունները չկատարելու պատաճառով»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ասել է, որ եվրոպական երկրները չպետք է ակնկալեն, որ Իրանը ամբողջությամբ իրականացնի ՀԳՀԾ-ն, իսկ նրանք չկատարեն իրենց պարտավորություններից որևէ մեկը։

 «Այս գործի ձևավորման վրա ազդել են թշնամանքը, գործ սարքելը և նրանց կողմից վերագրված մեղադրանքները: Մենք կանգնած ենք մի թշնամու առջև, որը 22 տարի շարունակ առաջ է քաշում   այդ խնդիրները» . նշել է Էսլամին:

Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստի հետագա ընթացքի մասին ասել է, որ ներկայիս գործընթացը ցույց չի տալիս, որ մթնոլորտը կընթանա դեպի այն բանաձևը կամ այն քայլերը, որոնք Իրանին կստիպեն դիմել խիստ և վճռական իրավական հակազդեցության։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը բազմիցս ընդգծել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Թեհրանի հավատարմությունը և Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթը: