Ահաբեկիչներին հնարավորություն տալը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը.Իրանի ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i205968-Ահաբեկիչներին_հնարավորություն_տալը_վնասում_է_տարածաշրջանի_անվտանգությանը.Իրանի_ԱԳ_նախարար
Իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարարն ասել է, որ ահաբեկիչներին թեկուզ մեկ ժամ հնարավորություն տալը կարող է վնասել Իրաքի, Իրանի, տարածաշրջանի և Իրաքյան Քուրդիստանի տարածքի անվտանգությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2023 13:10 Asia/Tehran
  • Ահաբեկիչներին հնարավորություն տալը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը.Իրանի ԱԳ նախարար

Իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարարն ասել է, որ ահաբեկիչներին թեկուզ մեկ ժամ հնարավորություն տալը կարող է վնասել Իրաքի, Իրանի, տարածաշրջանի և Իրաքյան Քուրդիստանի տարածքի անվտանգությանը։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնի հետ մամուլի  համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Իրանը և Իրաքը կարևոր քննարկումներ են ունեցել երկու երկրների միջև կնքված անվտանգային համաձայնագրի ամբողջական իրականացման շուրջ,  և որ Իրանը լրջորեն է տրամադրված իր ազգային անվտանգության ապահովման հարցում։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է, -«Իրաքի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները և Ֆուադ Հոսեյնն այսօր շատ լավ միջոցներ են ձեռնարկել Իրանի սահմանների մոտ գտնվող շրջաններից ահաբեկչական խմբավորումների դուրսբերման, նրանց Իրաքյան Քուրդիստանի տարածքի խորքերը տեղափոխելու  և  զինաթափելու և երկու երկրների միջև կնքված անվտանգային համաձայնագրի ամբողջական իրականացման համար»:

«Հաջորդ քայլերն ամբողջությամբ կիրականացվեն առաջիկա օրերին՝ անվտանգային  համաձայնագրի շրջանակներում», հավելել է նախարարը: 

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հոսեյնը համատեղ ասուլիսում ասել է,«Իրաքի կառավարությունը լիովին հավատարիմ է Իրանի հետ անվտանգության մասին համաձայնագրին, և որ այս  ծրագիրը կիրականացվի մինչև սեպտեմբերի 15-ը»։

Նշելով,որ  Իրաքի սահմանադրությունը թույլ չի տալիս այս երկրի տարածքն օգտագործել  այլ երկրի վրա հարձակվելու համար, Ֆուադ Հոսեյնը հստակեցրել է,-«Իրաքի և Իրանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը  հիմնականում սահմանադրության շրջանակում է»։