9 երկիր աջակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i205986-9_երկիր_աջակցում_է_Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալության_հետ_Իրանի_համագործակցությանը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպմանը,9 երկրներ՝ Վենեսուելան, Չինաստանը, Բելառուսը, Կուբան, Նիկարագուան, Զիմբաբվեն, Ռուսաստանի Դաշնությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը համատեղ հայտարարությամբ ողջունել և աջակցել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Թեհրանի համագործակցությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2023 14:58 Asia/Tehran
  • 9 երկիր աջակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությանը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպմանը,9 երկրներ՝ Վենեսուելան, Չինաստանը, Բելառուսը, Կուբան, Նիկարագուան, Զիմբաբվեն, Ռուսաստանի Դաշնությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը համատեղ հայտարարությամբ ողջունել և աջակցել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Թեհրանի համագործակցությանը։

Այս հայտարարության մեջ, որն ընթերցվեց Սիրիայի ներկայացուցչի կողմից, ասվում է, որ «երաշխիքների հարցերը լուծելու նպատակով Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության գործընթացը» պետք է իրականացվի ապաքաղաքական ձևով՝ առանց արտաքին միջամտության,  դրանց հետ կապված առաջընթացի հասնելու նպատակով»։

Արևմտյան երկրները նույնպես հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կրկնելով երաշխիքների հետ կապված պնդումներն ու մեղադրանքները Իրանի միջուկային առաջընթացի նկատմամբ։