Ռայիսի. Իրանն ապացուցել է, որ դժվարին ժամանակներում կանգնած է Իրաքի կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i206004-Ռայիսի._Իրանն_ապացուցել_է_որ_դժվարին_ժամանակներում_կանգնած_է_Իրաքի_կողքին
ԻԻՀ նախագահն ասել է. «Այն օրերին, երբ ԻԼԻՊ-ը գտնվում էր Իրաքում, Իրանն ապացուցեց, որ այդ երկրի բարեկամն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2023 06:45 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանն ապացուցել է, որ  դժվարին ժամանակներում կանգնած է Իրաքի կողքին

ԻԻՀ նախագահն ասել է. «Այն օրերին, երբ ԻԼԻՊ-ը գտնվում էր Իրաքում, Իրանն ապացուցեց, որ այդ երկրի բարեկամն է»:

Չորեքշաբթի օրն Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ իրանցի և իրաքցի նահատակների, այդ թվում գեներալ-լեյտենանտ նահատակ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի արյան միախառնումը, Իրաքի սրբազան ավանդույթների և տարածքային ամբողջականության պաշտպանութանը, կրոնական հարաբերություններին և մշակութային և պատմական հարչաբերությունների հետ մեկտեղ,  երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ապացույցն է:

Նա հավելել է. «Այն օրերին, երբ Իրաքը գտնվում էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման շրջափակման մեջ, Իրանը չվարանեց օգնել այդ երկրի պաշտպանությանը և ապացուցել, որ   Իրաքի դժվարին ժամանակների բարեկամն է»:

Ռաիսին ընդգծել է համապատասխան պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը, հավելելով, որ Թեհրանը չի հանդուրժի երկու երկրների սահմանին կամ Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների ներկայությունը:

Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնը նշել է, որ երկու երկրների դիվանագիտական պատվիրակությունների և բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական հանդիպումները վկայում են Իրանի և Իրաքի միջև ամուր և ընդլայնվող հարաբերությունների մասին, հավելելով. «Այսօր երկու երկրների հարաբերությունները վեր են պարզապես քաղաքական, մշակութային և տնտեսական հարաբերություններից»:

Անդրադառնալով երկու երկրների միջև տարբեր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, Իրաքի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը հավատարիմ է պայմանավորվածություններին:

Նա հավելել է. «Իրաքի կառավարությունը թույլ չի տա  որևէ շարժման կամ խմբավորման սպառնալ իր տարածքին և խախտել հարևանների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանները»: