5,5 մլրդ եվրո փոխանցվել է իրանական 6 բանկերի հաշիվներին
(last modified Mon, 18 Sep 2023 14:22:05 GMT )
Սեպտեմբեր 18, 2023 17:52 Asia/Tehran
  •  5,5 մլրդ եվրո փոխանցվել է իրանական 6 բանկերի հաշիվներին

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարն ասել է.«Ալ-Ահլի» և «Ալ-Դուխան» երկու բանկերում իրանական 6 բանկերի հաշիվներին 5 միլիարդ 576 միլիոն 492 հազար եվրո է փոխանցվել:

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հեռուստահարցազրույցում Հարավային Կորեայում Իրանի արգելափակված ակտիվների ապասառեցման մասին ասել է,-«Երեկ պաշտոնական գրություն ենք ստացել Կատարի իշխանություններից, ըստ որի Կատարում ակտիվացվել են իրանական բանկերի  հաշիվները, և այսօր (երկուշաբթի) 5 միլիարդ 576 միլիոն 492 հազար եվրո է  փոխանցվել «Ալ-Ահլի» եւ «Ալ-Դուխան»երկու բանկերում իրանական 6 բանկերի հաշիվներին»։

Իր պատժամիջոցների և Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ն  ​​անօրինական կերպով արգելափակել էր արտերկրում Իսլամական Հանրապետության որոշ ֆինանսական ռեսուրսներ և ակտիվներ ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է Իրանում հինգ ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, ապասառեցնել Հարավային Կորեայում գտնվող Իրանի ակտիվները,  ինչպես նաև երաշխավորել ԱՄՆ-ում բանտարկված Իրանի հինգ քաղաքացիների ազատ արձակումը։