Իրանը ողջունել է Ղարաբաղում հակամարտության դադարեցման համաձայնագրի ստորագրումը
https://parstoday.ir/hy/news/iran-i206348-Իրանը_ողջունել_է_Ղարաբաղում_հակամարտության_դադարեցման_համաձայնագրի_ստորագրումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանը ողջունում է Ղարաբաղում հակամարտության դադարեցման մասին Ադրբեջանի ու Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև համաձայնագրի ստորագրումը և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան երկխոսության և խաղաղ մեխանիզմների վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հարցերը լուծելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2023 06:15 Asia/Tehran
  • Իրանը ողջունել է Ղարաբաղում հակամարտության դադարեցման համաձայնագրի ստորագրումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանը ողջունում է Ղարաբաղում հակամարտության դադարեցման մասին Ադրբեջանի ու Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև համաձայնագրի ստորագրումը և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան երկխոսության և խաղաղ մեխանիզմների վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հարցերը լուծելու համար»:

Ընդգծելով, որ պատերազմը բացի ավերածություններից և ատելության տարածումից, վտանգում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, Քանանին, ողջունելով Բաքվի և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը, նշել է. «Տարածաշրջանում հակամարտությունները շարունակելու պատճառ չկա, և մենք հույս ունենք, որ այսուհետ նոր պատերազմի ականատես չենք լինի»։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Իրանը հորդորում է հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները և կարծում է, որ այս շրջանակներում պետք է ապահովվեն նաև Ղարաբաղի բնակիչների իրավունքները և անվտանգությունը: Թեհրանը նաև պատրաստ է նպաստել տարածաշրջանում մշտական և կայուն խաղաղության գործընթացին և ընդգծում է, որ երրորդ կողմերի ներգրավվածությունը տարածաշրջանի խնդիրներին միայն հանգեցնում է խնդիրների բարդացմանը»։