Իրանը չեղարկել է դեպի Երևան և Բաքու թռիչքների արգելքը
https://parstoday.ir/hy/news/iran-i206356-Իրանը_չեղարկել_է_դեպի_Երևան_և_Բաքու_թռիչքների_արգելքը
Իրանի Քաղավիացիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության և հրադադարի հաստատման մասին լուրերից հետո Իրանից Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը չեղարկվել է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2023 06:58 Asia/Tehran
  • Իրանը չեղարկել է դեպի Երևան և Բաքու թռիչքների արգելքը

Իրանի Քաղավիացիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության և հրադադարի հաստատման մասին լուրերից հետո Իրանից Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը չեղարկվել է»։

Ավելի վաղ, Ղարաբաղում ռազմական գործողության պատճառով, ԻԻՀ Քաղավիացիայի կազմակերպությունը հայտարարել էր Իրանից Հայաստան և Ադրբեջան թռիչքների չեղարկման մասին՝ մինչև հետագա ծանուցում:

Իրանի ավիաուղիների ներկայացուցիչ  Ջաֆար Յազերլուն հայտարարել է, որ  ավիաընկերություններին թույլատրվել է թռիչքներ իրականացնել Հայաստան և Ադրբեջան: