Նախագահ Ռայիսին վերադարձել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i206390-Նախագահ_Ռայիսին_վերադարձել_է_Թեհրան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, որ բարձրաստիճան քաղաքական պատվիրակություն գլխավորելով մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին,տեղական ժամանակով չորեքշաբթի երեկոյան ուղևորվել է դեպի Թեհրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2023 14:22 Asia/Tehran
  • Նախագահ Ռայիսին վերադարձել է Թեհրան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, որ բարձրաստիճան քաղաքական պատվիրակություն գլխավորելով մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին,տեղական ժամանակով չորեքշաբթի երեկոյան ուղևորվել է դեպի Թեհրան։

Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը,Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին  տեղական ժամանակով երկուշաբթի առավոտյան  ժամանեց  Ջոն Էֆ Քենեդու անվան օդանավական, որտեղ նրան դիմավորեցին ԻԻՀ դեսպանը և   դիվանագետները: 

Ռայիսին իր եռօրյա ուղևորությունը  սկսեց ամերիկյան լրատվամիջոցների ավագ խմբագիրների հետ հանդիպմամբ և ավարտեց միջազգային լրագրողների հետ մամուլի ասուլիսով։

Եռօրյա այս այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ է անցկացրել  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Խորվաթիայի, Ղազախստանի, Ալժիրի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Շրի Լանկայի նախագահների և Իրաքի ,Ճապոնիայի, Մալայզիայի  վարչապետների, և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի հետ: 

Ռայիսին հանդիպել և զրուցել է նաև ամերիկյան լրատվամիջոցների մի խումբ խմբագիրների և ավագ լրագրողների, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մտավորականների, ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի անդամների, ԱՄՆ-ի  շիա համայնքի հոգաբարձուների խորհրդի անդամների և , կրոնական առաջնորդների հետ:

Նա նաև հանդիպել է Միացյալ Նահանգներում բնակվող իրանցիների հետ  և պատասխանել է նրանց հարցերին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եռօրյա այցի ամենակարեւոր ու գլխավոր նպատակն էր։

Նախագահ Ռայիսին տեղական ժամանակով երեքշաբթի երեկոյան  ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանում հանդես եկավ ելույթով: 

Նաև միջազգային լրատվամիջոցների լրագրողների ներկայությամբ  ասուլիսին մասնակցելը Իրանի նախագահի վերջին  ծրագիրն էր, որից հետո նա  մեկնեց Ջոն Էֆ  Քենեդու անվան օդանավակայան և ուղևորվեց դեպի Թեհրան։