Իրանը լուսանկարներում-«Հազար դափ» անվամբ արարողություն՝ Հաշամիզ զբոսաշրջային գյուղում
Սանանդաջի «Հաշամիզ» զբոսաշրջային գյուղում արվեստագետների, ժողովրդի և զբոսաշրջիկների ներկայությամբ տեղի ունեցավ «Հազար դափ» ամենամյա գեղարվեստական և ավանդական արարողությունը։
«Հազար դափ» ավանդական արարողությունն անցկացվում է ամեն տարի Մոհամմադ մարգարեի բարեբաստիկ ծննդյան առիթով:
Իրանցի քուրդ դափ նվագողները «Հաշամիզ» զբոսաշրջային գյուղում «Հազար դափ» գեղեցիկ արարողությանը ներկայացրել են իրանական երաժշտությունն ու արվեստը։
Իրանի արևմուտքում գտնվող Քուրդիստանի նահանգի տարբեր շրջաններում հիջրայի լուսնային օրացույցով Ռաբի-օլ-Ավվալ ամսվա սկզբին անցկացվում են Իսլամի Մեծ մարգարեի բարեբաստիկ ծննդյանը նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում դափ են նվագում: Միջոցառումները շարունակվում են մինչև նույն ամսվա 12-ը: