Իրանը լուսանկարներում-«Հազար դափ» անվամբ արարողություն՝ Հաշամիզ զբոսաշրջային գյուղում
https://parstoday.ir/hy/news/iran-i206496-Իրանը_լուսանկարներում_Հազար_դափ_անվամբ_արարողություն_Հաշամիզ_զբոսաշրջային_գյուղում
Սանանդաջի «Հաշամիզ» զբոսաշրջային գյուղում արվեստագետների, ժողովրդի և զբոսաշրջիկների ներկայությամբ տեղի ունեցավ «Հազար դափ» ամենամյա գեղարվեստական ​​և ավանդական արարողությունը։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Սեպտեմբեր 23, 2023 13:52 Asia/Tehran

Սանանդաջի «Հաշամիզ» զբոսաշրջային գյուղում արվեստագետների, ժողովրդի և զբոսաշրջիկների ներկայությամբ տեղի ունեցավ «Հազար դափ» ամենամյա գեղարվեստական ​​և ավանդական արարողությունը։

«Հազար դափ» ավանդական արարողությունն անցկացվում է ամեն տարի  Մոհամմադ մարգարեի բարեբաստիկ ծննդյան առիթով:
Իրանցի քուրդ դափ նվագողները «Հաշամիզ» զբոսաշրջային գյուղում «Հազար դափ» գեղեցիկ արարողությանը ներկայացրել են իրանական երաժշտությունն ու արվեստը։

Իրանի արևմուտքում գտնվող Քուրդիստանի նահանգի տարբեր շրջաններում հիջրայի լուսնային  օրացույցով Ռաբի-օլ-Ավվալ ամսվա սկզբին անցկացվում են Իսլամի Մեծ մարգարեի բարեբաստիկ ծննդյանը նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում դափ են նվագում:  Միջոցառումները շարունակվում են մինչև նույն ամսվա 12-ը: