Իրանցի հեծանվորդը նվաճել է չեմպիոնի կոչումը Հայաստանի միջազգային մրցումներում
https://parstoday.ir/hy/news/iran-i206504-Իրանցի_հեծանվորդը_նվաճել_է_չեմպիոնի_կոչումը_Հայաստանի_միջազգային_մրցումներում
Հայաստանի հեծանվավազքի միջազգային մրցաշարում Իրանի հավաքականի անդամները նվաճել են մեկական ոսկե և բրոնզե մեդալներ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 23, 2023 14:32 Asia/Tehran
  • Իրանցի հեծանվորդը նվաճել է չեմպիոնի կոչումը Հայաստանի միջազգային մրցումներում

Հայաստանի հեծանվավազքի միջազգային մրցաշարում Իրանի հավաքականի անդամները նվաճել են մեկական ոսկե և բրոնզե մեդալներ։

Հայաստանի միջազգային մրցաշարի երկրորդ օրը իրանցի հեծանվորդը նվաճեց չեմպիոնի կոչումը:

  Այսօր (շաբաթ) Հայաստանի միջազգային մրցաշարի երկրորդ օրը 60 կմ երկարությամբ մրցուղում հեծանիվ վարեցին 31 մասնակիցներ՝տեղացի ու արտասահմանյան 6  թիմերից։

Իրանի հավաքականի անդամ Մուհամմադնաբի Միրբաղերին մյուսներից շուտ կարողացավ հասնել եզրագծին՝ նվաճելով առաջին տեղը։

Փոխչեմպիոնի կոչմանն արժանացավ Կոտչեւանը  Վրաստանից, իսկ երրորդ տեղը նվաճեց Իրանի մեկ այլ ներկայացուցիչ Արթին Սեդիղին։