Ռայիսի. Իրանը միջուկային զենքի կարիք չունի
(last modified Mon, 25 Sep 2023 06:29:16 GMT )
Սեպտեմբեր 25, 2023 09:59 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը միջուկային զենքի կարիք չունի

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը տեղ չունի ԻԻՀ ռազմական դոկտրինում, քանի Իրանը չի վստահում զենքի այդ տեսակին»:

CNN-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի խաղաղ միջուկային ծրագրին ոչ խաղաղ տեսք հաղորդելու Արևմուտքի և Սիոնիստական ռեժիմի ջանքերին, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը տեղ չունի Իսլամական Հանրապետության ռազմական դոկտրինում, քանի որ չի Իրանը չի վստահում զենքի այդ տեսակին»:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի մի խումբ տեսուչների գործունեության լիցենզիայի չեղարկման Իրանը որոշմանը, Ռայիսին նշել է, որ Թեհրանը իր միջուկային օբյեկտներում գործակալության ստուգումների հետ կապված որևէ խնդիր չունկ և որոշումը վերաբերվում է միայն մի քանի տեսուչների»: 
Խոսելով արաբական աշխարհի հետ հարաբերությունները կարգավորելու Սիոնիստական ռեժիմի ջանքերի մասին, Ռայիսին ասել է. «Սիոնիստական ռեժիմի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը երբեք հաջողություն չեն ունենա»։
Նա հավելել է. «Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հաստատումը, որտեղ գտնվում են իսլամական ամենասուրբ վայրերը, կլինի ամենամեծ մրցանակը բռնազավթիչ ռեժիմի համար և կփոխի Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականությունը»: