Ամիր Աբդոլլահյան. Հարավային Կովկասում լիակատար խաղաղություն հնարավոր է հաստատել քաղաքական երկխոսության միջոցով
Իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակած հոդվածում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Հարավային Կովկասում լիակատար խաղաղություն հնարավոր է հաստատել քաղաքական երկխոսության միջոցով։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ իր վերջին հանդիպմանը՝ Իրանի ԱԳ նախարարը գրել է. «Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան տարածաշրջանի վերջին զարգացումները, երկկողմ հարաբերությունների վիճակը և երկոկղմ համագործակցության հետ կապված հարցեր»։
Սեպտեմբերի 19-ին Բաքուն ռազմական գործողություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղում։ Ավելի ուշ, ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Նշելով, որ աշխարհագրությունը, հարևանության քաղաքականությունը և պատմությունը այն գործոններից են, որոնց շուրջ համագործակցությունը կարող է երաշխավորել տարածաշրջանային անվտանգությունը, Աբդոլլահյանը հավելել է. «Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է փոխգործակցության և կառուցողական համագործակցության վրա»:
Անդրադառնալով Իրանի տարածաշրջանային քաղաքականությանն Աբդոլլահյանը գրել է. «Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է փոխգործակցության և կառուցողական համագործակցության վրա»։
Նա հավելել է. « Բացի աշխարհագրության, հարևանության քաղաքականության, պատմության, ընդհանուր մշակույթի և կրոնի գործոնից, դրանց վրա հիմնված համագործակցությունը կարող է երաշխավորել ազգերի համատեղ տնտեսական զարգացումն ու բարգավաճումը և ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»: