Իրանն արգելել է միջուկային սուզանավերի մուտքը Պարսից ծոց
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. -«Միջուկային վառելիքով աշխատող սուզանավերի մուտքն արգելված է Պարսից ծոց»։
Ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հեռուստածրագրերից մեկում հայտարարել է. -«Օտար երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ, ունեն միջուկային վառելիքով աշխատող սուզանավեր, սակայն հաշվի առնելով, որ Պարսից ծոցը փակ տարածք է, արգելվում է այդ տեսակի նավերի մուտքը Պարսից ծոց»։
Նշելով,որ օտարերկրացիները երբեք անվտանգություն չեն ապահովել տարածաշրջանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը դիմելով Պարսից ծոցի մերձափնյա երկրներին, ասել է,-«Արտատարածաշրջանային երկրները չեն մնում տարածաշրջանում՝ նրանց պաշտպանելու համար: Նրանք երբեք չպետք է մտածեն, որ արտատարածաշրջանային երկրները մնալու են տարածաշրջանում իրենց մշտական պաշտպանության համար, այլ նրանք կլքեն տարածաշրջանը»:
Ծովակալ Թանգսիրին հավելել է.-«Տարածաշրջանի երկրները միասին Պարսից ծոցի ութ երկրների դաշինքի շրջանակում աշխատում են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը,որպեսզի տարածաշրջանի ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ, իհարկե, հարևանները պետք է իմանան, որ արտատարածաշրջանային երկրները տարածաշրջանում իրենց անօրինական ներկայության պատճառով վարում են իրանաֆոբիայի քաղաքականություն»: