Իրանում հաջողվել է «Նուր-3» պատկերման արբանյակի արձակումը
Սեպտեմբեր 27, 2023 17:14 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտնել է «Նուր-3» արբանյակի հաջող արձակման մասին։
Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեհփուրը Virasty սոցիալական ցանցում գրել է,.-«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի մասնագետների ջանքերով «Նուր-3» պատկերման արբանյակը հաջողությամբ տեղադրվել է 450 կմ հեռավորության վրա գտնվող երկրի ուղեծրում»։
Զարեհփուրն ընդգծել է, որ այս տարի բարեբեր տարի կլինի Իրանի տիեզերական արդյունաբերության համար։