Իրանի խորհրդարանի նախագահը պահանջել է BRICS-ի անդամների համատեղ ներդրումը միջանցքներում
https://parstoday.ir/hy/news/iran-i206708-Իրանի_խորհրդարանի_նախագահը_պահանջել_է_brics_ի_անդամների_համատեղ_ներդրումը_միջանցքներում
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը համաշխարհային առևտրի ապադոլարիզացիայի ուղղությամբ ջանքերը համարել է մեծ ծառայություն զարգացող երկրների բարօրությանը՝ նշելով, որ BRICS-ի անդամները համատեղ ներդրումների կարիք ունեն այն միջանցքներում, որոնք պետք է դերակատարություն ունենան որպես ապրանքների, ծառայությունների և էներգակիրների փոխանակման հաղորդակցային ուղիներ և դրանց կառավարումը չպետք է արևմտյան մեծ տերությունների մենաշնորհը լինի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 14:49 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը համաշխարհային առևտրի ապադոլարիզացիայի ուղղությամբ ջանքերը համարել է մեծ ծառայություն զարգացող երկրների բարօրությանը՝ նշելով, որ BRICS-ի անդամները համատեղ ներդրումների կարիք ունեն այն միջանցքներում, որոնք պետք է դերակատարություն ունենան որպես ապրանքների, ծառայությունների և էներգակիրների փոխանակման հաղորդակցային ուղիներ և դրանց կառավարումը չպետք է արևմտյան մեծ տերությունների մենաշնորհը լինի։

Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի օրը Հարավային Աֆրիկայում BRICS-ի 9-րդ խորհրդարանական վեհաժողովում ընդգծել է. «Աշխարհն ակնկալում է, որ աշխարհակարգը լինի ազգերի բարօրության ուղղությամբ, սակայն, ցավոք, նման իրավիճակ գոյություն չունի։ Միջազգային կարգը խորը վերանայման կարիք ունի, և BRICS-ը ամենակարևոր խորհրդանիշն է՝ այս կարգն ամբողջ աշխարհում ավելի արդար դարձնելու համար»:

Նա հավելել է, որ արևմտյան որոշ երկրներ փորձում են ՄԱԿ-ը վերածել մի քանի կոնկրետ պետությունների ​​կազմակերպության և մարդկության դեմ հանցագործությունները արդարացնել մարդու իրավունքներով։

Ղալիբաֆն ասել է, որ BRICS-ը պետք է ձգտի ստեղծել անկախ միջազգային ֆինանսական ենթակառուցվածք: Աշխարհը արդարության և հոգևորի կարիք ունի, իսկ BRICS-ը կարևոր դեր է խաղում այս ուղղությամբ։ Համաշխարհային տնտեսության ապադոլարիզացման ջանքերը մեծ ծառայություն են զարգացող երկրներին։

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է.«Մենք ի սկզբանե հստակ հայտարարել ենք, որ ցանկանում ենք անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, բայց միևնույն ժամանակ հայտարարել ենք նաև, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ծավալապաշտական նկրտումները այս պատերազմի ամենակարեւոր պատճառներն էին»։