ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն արձագանքել է Հայաստանում և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին
Անդրադառնալով Հայաստանում և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն ասել է. «Թշնամու ցանկությունն Արևմտյան Ասիայում հակամարտություն ու անապահովություն տարածելն է, և այդ նպատակով նա վաճառում է իր զենքը»:
Նշելով, որ կորպուսի ուժերը մշտապես ներկա են բոլոր այն վայրերում, որտեղ թշնամին ցանկանում է անապահովություն տարածել, Մորթեզա Միրիյանն ասել է. «Կորպուսն ամուր կանգնած է և պատարստ է ուժեղ պատասխան տալ, հետևաբար, իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկրի արևմուտքում, պայմանավորված են նաև Իրանի Իսլամական Հանրապետության հզորությամբ և հեղինակությամբ և Իրաքի հետ դիվանագիտական լավ հարաբերություններով»:
Նա հավելել է. «Որոշ իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը: Իրանը համոզված է, որ իր երկու բարեկամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և երկու երկրների ժողովուրդները չպետք է տուժեն»:
Նշելով, որ թշնամին ցանկանում է ապակայունացնել Արևմտյան Ասիան, Միրիյանն ասել է. «Մենք կարծում ենք, որ բոլորս պետք է դեր խաղանք անվտանգության ապահովման գործում և ունենանք հավաքական անվտանգություն»։