Զբոսաշրջության շաբաթ. Իրանական հոյակապ արվեստի ցուցադրություն Սպահանում
(last modified Sat, 30 Sep 2023 13:09:32 GMT )
Սեպտեմբեր 30, 2023 16:39 Asia/Tehran

Սպահանում  Զբոսաշրջության շաբաթվա առիթով կայացած ձեռարվեստի և հյուրանոցային տնտեսության 13-րդ միջազգային ցուցահանդեսում ցուցադրվել են իրանական ձեռարվեստի ոլորտի արվեստագետների աշխատանքները:

Սպահանի զբոսաշրջության և ձեռարվեստի միջազգային ցուցահանդեսը Իրանի զբոսաշրջության ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որն ամեն տարի անցկացվում է Իրանում զբոսաշրջության համաշխարհային օրվա և զբոսաշրջության շաբաթվա  առիթով: 

Սպահանի զբոսաշրջության ցուցահանդեսում պատմական գրավչությունների ներկայցմանը զուգահեռ, ցուցադրվել են ձեռագործ գորգեր,Ղալամքարի (Կտորը նկարազարդելու իրանական արվեստ), խաթամքարի (ներդիր նուրբ և մանրակրկիտ ստեղծագործություն),մոնաբաթքարի (փորագրություն փայտի վրա), կարպետագործության  և տասնյակ այլ իրանական նուրբ արհեստների եզակի նմուշներ: 

Սպահանը Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և տուրիստական կարևոր քաղաքներից է և շնորհիվ պատմական շինությունների և մշակութային ժառանգության և իրանական ինքնուրույն  ճարտարապետության, անվանվում է Նեսֆ-Է Ջահան,որը թարգամաբար նշանակում է «աշխարհի կեսը»: