Արևմուտքցիներն ի սկզբանե անհանգստանում էին, որ իրենց առջև նոր քաղաքակրթություն է ձևավորվելու . Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը «Մուստաֆա»-ի (Խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրա վրա) անվան 5-րդ մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ արևմուտքցիներն ի սկզբանե անհանգստանում էին, որ իրենց առջև նոր քաղաքակրթություն է ձևավորվելու, և սա է իսլամաֆոբիայի և իրանաֆոբիայի հիմնական պատճառը»:
«Մուստաֆա»-ի անվան 5-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել, սեպտեմբերի 29-ի երեկոյան, որի ընթացքում ներկայացվել են լավագույնները:
Նշենք,որ «Մուստաֆա»-ն Մոհամմադ մարգարեի մականունն է:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին այս միջոցառման ժամանակ ասաց.- ««Մուստաֆա»-ի անվան լույսի ներքո այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում՝ գիտությունն ու գիտելքը մեծարելու նպատակով»:
Ռայիսին ընդգծել է, որ եթե գիտությունը միայն իշխանության, հարստույան, գաղութացման և հարստահարման համար է, ապա դա կհանգեցնի մարդկանց ոչնչացմանը:
Նշելով,որ «Մուստաֆա»-ի անվան մրցանակը ոչ միայն գիտության , այլ հավատքի ու կրոնի երկու թևերի համար սահմանված մրցանակ է, նախագահ Ռայիսին հավելել է, որ «Մուստաֆա» մրցանակի առաքելությունը մարդկությանը բարեկեցություն, երջանկություն և ժամանակակից քաղաքակրթություն պարգևելն է:
Անդրադառնալով Արեւմուտքի վարած իսլամաֆոբիայի ու իրանաֆոբիայի քաղաքականությանը, ԻԻՀ նախագահը նշել է, որ այս քաղաքականության պատճառը Արեւմուտքի մտահոգությունն է իրենց քաղաքակրթության առջեւ մրցակից քաղաքակրթություն ձեւավորելու վերաբերյալ, քանի որ մուսուլմաններն ունեն հզոր նախապատմություն ու քաղաքակրթություն։ Աբու Ալի Սինան (Ավիցեննան), Խարազմին և Բադի ալ-Զամանը մուսուլմաններ էին, և դա ցույց է տալիս, որ կրոնով հնարավոր է հասնել գիտական բարձր դիրքերի։ Ձեւավորվել է այն, ինչից վախենում էին արեւմուտքցիները: