Քանանի. Շվեդիայի իշխանությունների՝ Սուրբ Ղուրանի անարգումը դատապարտող հայտարարությունները բավարար չեն
https://parstoday.ir/hy/news/iran-i206852-Քանանի._Շվեդիայի_իշխանությունների_Սուրբ_Ղուրանի_անարգումը_դատապարտող_հայտարարությունները_բավարար_չեն
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի անարգման հերթական դեպքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 06:27 Asia/Tehran
  • Քանանի. Շվեդիայի իշխանությունների՝ Սուրբ Ղուրանի անարգումը դատապարտող հայտարարությունները բավարար չեն

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի անարգման հերթական դեպքը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանանին ասել է.«Ցավոք, մենք դեռևս ականատես ենք մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին հակասող գործողությամբ իսլամական սրբություններն անարգող քայլերի կրկնության»:

Քանանին ասել է. «Շվեդական ոստիկանության պասիվ ներկայությամբ ատելության հողի վրա իրականացվող այս գործողություններն ավելի քան երկու միլիարդ մուսուլմանների իրավունքների և արժեքների ոտնահարում են, և երբեք չեն ջնջվելու աշխարհի ազատ մտածող և ճշմարտությունը փնտրող մարդկանց հիշողություններից»:

Նա նշել է. «ԻԻՀ տեսանկյունից՝ Շվեդիայի իշխանությունների կողմից Սուրբ Ղուրանի վրա հարձակումը դատապարտող հայտարարությունները բավարար չեն։ Ուստի ակնկալվում է, որ Շվեդիայի կառավարությունը հավատարիմ կմնա մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին և կփորձի խթանել կրոնների խաղաղ գոյակցությունը գործնական և արդյունավետ միջոցներով և կարձագանքի մուսուլմանների և միաստվածային կրոնների հետևորդների պահանջին»: