Հարևան երկրների հետ մերձեցումը՝ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականության օրակարգում
https://parstoday.ir/hy/news/iran-i207006-Հարևան_երկրների_հետ_մերձեցումը_Ռայիսիի_կառավարության_արտաքին_քաղաքականության_օրակարգում
Ռազմավարական հարցերով փորձագետ Մոհամմադ Նադիմին «Իրան» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է միջանցքների վերաբերյալ Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության տեսակետին և այն գնահատել որպես խելացի քաղաքականություն՝ հիմնված Իրանի աշխարհագրության պահանջներից բխող իրատեսական մոտեցման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2023 06:39 Asia/Tehran
  • Հարևան երկրների հետ մերձեցումը՝ Ռայիսիի կառավարության  արտաքին քաղաքականության օրակարգում

Ռազմավարական հարցերով փորձագետ Մոհամմադ Նադիմին «Իրան» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է միջանցքների վերաբերյալ Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության տեսակետին և այն գնահատել որպես խելացի քաղաքականություն՝ հիմնված Իրանի աշխարհագրության պահանջներից բխող իրատեսական մոտեցման վրա:

Փորձագետը նշել է. «Պարոն Ռայիսիի կառավարութունը վարում է խելացի արտաքին քաղաքականություն: 13-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Պարոն Ռայիսին ոչ միանշանակ դիրքորոշում ուներ ՀԳՀԾ-ի կապակցությամբ, սակայն երկրի արտաքին քաղաքականության   օրակարգում ներառեց հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդումը»: 


Նադիմին նշում է. «Պետք է խոսել նաև միջանցքների մասին, որոնք կարող են կապել երկրները։  Իրանի դերը այլ միջանցնքերի համեմատ ավելի մեծ է: Նախ՝ մենք պետք է փորձենք կապել բոլոր երկրները։ Իրան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի առաջին փոխվարչապետը հայտարարեց, որ կա մեծ հնարավորություն և կարողություն, որը կապում է Ռուսաստանը Հարավային Ասիայի երկրներին։ Այս մեծ հնարավորությունը պայմանավորված է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներով, որոնք կարող են հասնել արաբական երկրներ և նույնիսկ աֆրիկյան տարածաշրջան: Եվ դա Իրանի աշխարհագրական դիրքի շնորհիվ է»: 


Փորձագետը «Զանգեզուրի» միջանցքի մասին ասել է. «Այս միջանցքի շուրջ լարվածություն ստեղծելը լիովին համահունչ է Արևմուտքի քաղաքականությանը:  Դա նշանակում է լարվածություն ստեղծել Իրանական բարձրավանդակում: Իրանական բարձրավանդակը Աֆղանստանի, Պակիստանի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Միջագետքի մի մասն է, որոնց միջև կապն ԱՄՆ-ն փորձում է կտրել լարվածություն հրահրելով»:   


Նա հավելել է. «Իրանը միայն միջանցքային տեսակետ չունի այս հարցում։ Իրանն ունի Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապվելու երթուղիներ և բազմաթիվ այլընտրանքային երթուղիներ «Զանգեզուրի» միջանցքի համար, և այժմ էլ կարող է առևտուր անել Կենտրոնական Ասիայի հետ Թուրքմենստանի, Ադրբեջանի  նավահանգիստներով և Վրաստանի տարածքով:
Իրանի եզակի աշխարհագրության դիրքը և կապի ուղիների առկայությունը երկրին թույլ են տվել մտնել լայն բիզնես ցիկլ։ Սա կարևոր է, քանի որ ցույց է տալիս երկրի բարձր կարողությունները ծախսերի, ժամանակի և անվտանգության կրճատման առումով՝ համեմատած այլ միջանցքների հետ: Այդ միջանցքները ստեղծելու համար Իրանը պետք է լարվածությունը հանի տարածաշրջանից, ոչ թե մտնի դրա մեջ»։


Ռազմավարական հարցերով փորձագետն ասել է. «Կովկասը ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ներկայությունից պաշտպանելու համար Իրանի և Ռուսաստանի միջև պետք է ամբողջական ընդհանուր տեսակետ և կոնսենսուս հաստատվի՝ Թուրքիայի ներկայիս մոտեցումը սահմանափակելու համար։ Այս երկիրը վերջին տարիներին ամենաշատը շահել է Ռուսաստանի միակողմանի մոտեցումից: այց միջանցքների հարցի քննարկման ժամանակ, քանի որ Իրանը սահմանել է իր կարմիր գծերը սահմանների փոփոխության հետ կապված, Թուրքիային կարելի է զսպել: Սակայն գլխավորը Կովկասի ապագան է։ Քանի որ արևմտյան խաղացողները մեծ ազդեցություն ունեն Ադրբեջանի՝ որպես Իրանի առանցքային հարևանի քաղաքականության վրա, անհրաժեշտ է, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Կովկասում իրենց տնտեսական և անվտանգության նախագծերը սահմանեն խաղաղության վրա հիմնված ընդհանուր մոտեցմամբ»: 


Նա նշել է. «Իրանը տեղակայված է առանցքային ճանապարհի վրա, ունի աշխարհի բնական ռեսուրսների 9%-ը,  աշխարհագրական դիրք, որը կապում է երեք մայրցամաքների բոլոր երկրները, և նա աշխարհի գրեթե ամենաանկախ երկիրն է։ Հետևաբար, կապի ուղիների  ակտիվացմամբ, հարևան երկրների միջև լարվածության նվազեցմամբ և կոլեկտիվ անվտանգության պայմանագրերի ու տարբեր պայմանագրերի ստորագրմամբ, պատժամիջոցների լծակ կոչվող բաղադրիչն այլևս նախկինի պես արդյունավետ չի գործի։ Այսպիսով, նոր միջավայրում, հենվելով իր հնարավորությունների վրա, Իրանը կարող է շատ արագ զարգանալ»։