Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի երկրների միջև ներկայիս սահմանների ցանկացած փոփոխություն. Խարազի
https://parstoday.ir/hy/news/iran-i207024-Իրանը_չի_հանդուրժի_տարածաշրջանի_երկրների_միջև_ներկայիս_սահմանների_ցանկացած_փոփոխություն._Խարազի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը լուսաբանելով Կովկասյան տարածաշրջանում տիրող ճգնաժամը հայտարարել է, -«Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի երկրների միջև ներկայիս սահմանների ցանկացած փոփոխություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2023 13:10 Asia/Tehran
  • Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի երկրների միջև ներկայիս սահմանների ցանկացած փոփոխություն. Խարազի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը լուսաբանելով Կովկասյան տարածաշրջանում տիրող ճգնաժամը հայտարարել է, -«Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի երկրների միջև ներկայիս սահմանների ցանկացած փոփոխություն»:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպիսի՞ն է Իրանի ռազմավարությունը Կովկասյան ճգնաժամի հարցում,Սեյյեդ Քամալ Խարազին ասել է,-«Անկասկած, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ փոխվել են Կովկասի հավասարումները, և պետք է տեսնել, թե ինչպես կարելի է օգնել  այս զգայուն տարածաշրջանի մյուս խնդիրների լուծմանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը ժամանակին այս տարածաշրջանն ընդգրկում էր իր տարածքում, ընդունելով նախկին Խորհրդային միության փլուզումից հետո ստեղծված պայմանները,  հարազատ հոր պես միշտ զգայուն է եղել այս տարածաշրջանի զարգացումների, հատկապես  նրա աշխարհագրական փոփոխության նկատմամբ»:

Խարազին հավելել է,-«Այդ իսկ պատճառով Իրանն ի սկզբանե Ղարաբաղի տարածաշրջանը համարել է Ադրբեջանի Հանրապետության մաս և նույնիսկ  Ադրբեջանի Հանրապետության հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի օրոք  սպառաջինական օգնություն էր առաջարկել այդ  երկրին գրավյալ տարածքների ազատագրման համար։ Նույն կերպ Իրանը չի հանդուրժի  Ադրբեջանի կողմից  Հայաստանի ցանկացած հատվածի օկուպացում և ընդգծում է տարածաշրջանի երկրների միջև առկա սահմանների պահպանման անհրաժեշտությունը»։

Ի պատասխան այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է լինելու Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը, ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է-«Բաքուն Ադրբեջանը  Նախիջևանին  կապող Զանգեզուրի միջանցքը պահանջում էր   Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի դիմաց,որը գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ: Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծվել է, բնականաբար Լաչինի միջանցքն այլևս չունի այդ նշանակությունը, հետևաբար որևէ արդարացում չկա նման փոխադարձ միջանցք պահանջելու համար։ Իհարկե, երկրները տարանցիկ համագործակցության շրջանակում  կարող են իրենց կապի ուղիները տրամադրել իրենց հարեւաններին , և Ադրբեջանի ու Հայաստանի միջև նման համագործակցությունը նույնպես պաշտպանելի է, սակայն անհրաժեշտ չէ նման կապ հաստատել սպառնալիքի և օկուպացիայի միջոցով»։

Նրա խոսքով, քանի որ Իսլամական Հանրապետությունը գիտակցում է Նախիջեւանը Ադրբեջանի Հանրապետության տարածքին միացնելու կարեւորությունը,  մտադիր է Ադրբեջանի Հանրապետության համար նման կապ ապահովել Իրանի տարածքով: Ուստի  Բաքվի հետ համաձայնության է եկել Իրանի ու Հայաստանի հարևանությամբ Ադրբեջանի հարավային հատվածում գտնվող Զանգիլանի տարածքում Աղբանդ գյուղից մինչև Նախիջևանի Օրդուբադ քաղաք 55 կմ երկարությամբ երկաթգիծ կառուցել»:

Խարազին ի պատասխան այն հարցին, թե ներկա զգայուն իրավիճակում ինչպե՞ս կարելի է խոսել հաշտեցման մասին, ասել է,-«Երբ պատերազմի փոշին նստի, հարևանների պարտքն է օգնել տարածաշրջանում խաղաղություն և  անդորր հաստատելուն, քանի որ ճգնաժամի շարունակության ու անարդար պահանջների հետևանքով ի վերջո կտուժեն նաև իրենք։ Ըստ այդմ, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության  հաստատմանը,  տարիներ է ,որ  ներկայացրել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու առաջարկը՝  Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), ինչպես նաև այդ տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությամբ,  տարաձայնությունների կարգավորման և  Կովկասում խաղաղության հաստատման ուղիները քննարկելու  նպատակով: 

Նա հավելել է.«Վերջերս Իրանն իր բարյացակամ դերակատարության շրջանակում փորձում է նման հանդիպում կազմակերպել Թեհրանում Իրանի ԱԳ նախարարության կողմից: Նման հանդիպման անցկացումը  անշուշտ  կարող է նպաստել  տարաձայնությունների լուծմանը և Կովկասյան տարածաշրջանի շահերից բխող որոշումների կայացմանը»։