Հաղորդակցային ճանապարհների զարգացումը Իրանի և Չինաստանի ճանապարհների նախարարների բանակցություններում
Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի ճանապարհների նախարարները բանակցություններ են վարելու հաղորդակցության ճանապարհների զարգացման շուրջ։
Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին այսօր (չորեքշաբթի) ասել է. «Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը շուտով բանակցություններ կսկսի իր չինացի գործընկերոջ հետ՝ Իրանի հաղորդակցային ճանապարհների զարգացման մասին միջազգային համաձայնագրի ստորագրման շուրջ»:
Իրանը յուրատուկ դիրք է զբաղեցնում «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի երթուղում։
Հաշվարկները ցույց են տալիս, որ այս հսկայական ծրագիրը ներառում է աշխարհի գրեթե 130 երկիր՝ Ասիայում և Եվրոպայում, և ընդհանուր առմամբ ազդելու է 4 միլիարդ 400 միլիոն մարդու կյանքի վրա, որը կազմում է աշխարհի բնակչության 63 տոկոսը: 3 միլիարդ մարդ պոտենցյալ կերպով կմտնի նոր և ահռելի մեծությամբ բիզնես շուկա։