Իրանի Արդաբիլ քաղաքում տեղի ունեցավ Էկոտուրիզմի ավագ փորձագետների խմբի 7-րդ նստաշրջանը
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլ քաղաքում երեկ տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ երկրների զբոսաշրջության ավագ փորձագետների խմբի 7-րդ նստաշրջանը:
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆյանը նստաշրջանի բացման ելույթում ասել է,-«Զբոսաշրջության ոլորտը մեծ աշխատուժի կարիք ունի, և երկրների միջև զբոսաշրջային համագործակցությունը կարող է ճանապարհ հարթել այս երկրների աճի և զարգացման համար և խթանել նրանց զարգացումը»:
Նա նշել է.-«Անդամ երկրների զբոսաշրջության ակտիվիստները պետք է համագործակցեն, որպեսզի տարբեր ոլորտների համագործակցությունը ներգրավելով լինեն իրենց երկրների զարգացման շարժիչ ուժը»։
Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարարը, նշելով, որ յուրաքանչյուր երկրի երաժշտությունը, ձեռարվեստը և այլ մշակութային արժեքներ կարող են ճանապարհ հարթել զբոսաշրջության համար, հավելել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ցուցադրելով իր ունեցած արժեքները և գրանցելով իր պատմական ճարտարապետության հոյակապ կոթողները, ջանքեր է գործադրել այս ուղղությամբ»:
Շալբաֆյանը հայտարարել է. «Մեր ունեցած փորձով և ECO-ի անդամ երկրների սիներգիայով կարող ենք արդյունավետ լինել միմյանց զբոսաշրջային բումի համար»։