ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը պատրաստ են դիմակայելու ցանկացած սպառնալիքի
https://parstoday.ir/hy/news/iran-i207096-ԻԻՀ_բանակի_ռազմաօդային_ուժերը_պատրաստ_են_դիմակայելու_ցանկացած_սպառնալիքի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի համակարգողի տեղակալը, ընդգծելով օդուժի պատրաստակամությունը ցանկացած սպառնալիքի դիմակայելու համար, ասաց. -«Մեր մարտունակությունը բարձրացնելու առաջին սկզբունքը ներքին արդյունաբերության վրա հենվելն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 14:13 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը պատրաստ են դիմակայելու ցանկացած սպառնալիքի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի համակարգողի տեղակալը, ընդգծելով օդուժի պատրաստակամությունը ցանկացած սպառնալիքի դիմակայելու համար, ասաց. -«Մեր մարտունակությունը բարձրացնելու առաջին սկզբունքը ներքին արդյունաբերության վրա հենվելն է»:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի համակարգողի տեղակալ՝  բրիգադային գեներալ Ալի Աքբար Թալեբզադեն հայտարարելով, որ «օդային ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած սպառնալիքի»  հավելել է,-«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերը վերջին զորավարժություններում ցուցադրել են իրենց տեխնիկայի և հնարավորությունների ընդամենը մի մասը»։

Բրիգադային գեներալ Թալեբզադեն նշելով, որ «Սահմանադրության  համաձայն՝ զինված ուժերը պարտականություն ունեն պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը», ասել է, -«ԶՈՒ-ն պահպանել է  հանձնարարված առաքելություններն կատարելու իր պատրաստակամությունը  և  իր կարողականությունը բարձրացնելու համար   բազմաթիվ ծրագրեր է իրականացնում»: