Ղալիբաֆ․ տարածաշրջանի երկրները պետք է իրենց ապագան վստահեն սեփական ձեռքերին
Սեպտեմբեր 05, 2026 10:46 Asia/Tehran
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է իրենց ապագան վստահեն սեփական ձեռքերին։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB-ն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է․ «Չինաստանի շեշտադրումը համատեղ անվտանգության ձևավորման վրա, արտացոլում է այն սկզբունքը, որը Իրանը վաղուց պաշտպանել է»։
Նա ընդգծել է․ «Տարածաշրջանի երկրները պետք է իրենց ապագան վստահեն սեփական ձեռքերին, իսկ իրական կայունությանը կարելի է հասնել միայն տարածաշրջանին բնորոշ անվտանգության նոր ճարտարապետության միջոցով։ Իրանը պատրաստ է»։