Աբութուրաբի Ֆարդ. Սիրիայի վերջին դեպքերն ուժի և տգիտության միավորման արդյունք էին
https://parstoday.ir/hy/news/iran-i207138-Աբութուրաբի_Ֆարդ._Սիրիայի_վերջին_դեպքերն_ուժի_և_տգիտության_միավորման_արդյունք_էին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր աղոթապետն ասել է."Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները և ավերածությունները, որ իրականացվել են համաշխարհային ամբարտավանության կողմից, ուժի ուտգիտության միավորման արդյունքն են"։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2023 12:43 Asia/Tehran
  • Աբութուրաբի Ֆարդ. Սիրիայի վերջին դեպքերն ուժի և տգիտության միավորման արդյունք էին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր աղոթապետն ասել է."Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները և ավերածությունները, որ իրականացվել են համաշխարհային ամբարտավանության կողմից, ուժի ուտգիտության միավորման արդյունքն են"։

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Մոհամմադհոսեյն Աբութորաբին ցավակցություն է հայտնել Սիրիայի կառավարությանն ու հերոսական բանակին, և հույս է հայտնել, որ միջազգային կառույցները չեն լռի այս ոճրագործության դիմաց և թույլ չեն տա, որ ԱՄՆ_ն մի երկիր օկուպացնի։

Դիմելով Իրանի ժողովրդին, նա ասել է."Այսօրվա ձեր անվտանգությունը երեկվա ձեր դիմադրության արդյունքն է և անվտանգության հզոր ուժերի ձեռքբերումը"։ Նշելով թե մարդու իրավունքների մասին բարձրաձայնողներն իրենց կարգախոսներից ո՞րն են տեսել սեփական նենգ քաղաքական պատմության մեջ, աղոթապետը հավելել է."1400 տարի առաջ Ալին ասաց, որ կրոնական քաղաքական համակարգում մարդիկ, որտեղ կառավարումը հիմնված է ուսմունքների վրա, կամ մեր կրոնական եղբայրներն են, կամ նրանք մեզ նման մարդիկ են և պետք է ունենան մարդու բոլոր իրավունքները":