Իրանն ու Ադրբեջանը կամուրջներ կկառուցեն Արաքս գետի վրա. հիմնարկեք է եղել
https://parstoday.ir/hy/news/iran-i207152-Իրանն_ու_Ադրբեջանը_կամուրջներ_կկառուցեն_Արաքս_գետի_վրա._հիմնարկեք_է_եղել
Իրանն ու Ադրբեջանը մտադիր են Արաքս գետի վրա կամուրջներ կառուցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 06, 2023 14:18 Asia/Tehran
  • Իրանն ու Ադրբեջանը կամուրջներ կկառուցեն Արաքս գետի վրա. հիմնարկեք է եղել

Իրանն ու Ադրբեջանը մտադիր են Արաքս գետի վրա կամուրջներ կառուցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր Զանգելանում (Կովսական) տեղի է ունեցել ավտոմոբիլային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները Բազրպաշին և Մուստաֆաևին տեղեկացրել են գետի հունը մաքրելու, ինչպես նաև ևս մեկ կամուրջ կառուցելու ծրագրերի մասին, որը կմիացնի իրանական տարածքը Նախիջևանին:

Կողմերը նշել են, որ ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն տարանցիկ փոխադրումների ավելացմանը։