«Խաղաղ Կովկասը» կնպաստի Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարն, անդրադառնալով տարածաշրջանի նոր պայմաններին և «Խաղաղ Կովկաս» գաղափարին, նշել է. ««Խաղաղ Կովկաս» գաղափարը հեռանկարային կլինի Իրանի և Ադրբեջանի միջև տարանցիկ համագործակցության զարգացման համար՝ հիմնված «Իրան-ուղի» նախաձեռնության, Հյուսիս-Հարավ միջանցքով տարանցման աճի և Իրանում Արաքսի միջանցքի ստեղծման վրա»:
Իրան- Ադրբեջան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է. «Տարածաշրջանում նոր պայմանները խաղաղության հետ մեկտեղ կարող են պայծառ ապագա խոստանալ տնտեսական փոխանակումների ավելացման և հարաբերությունների զարգացման համար:
Նոր՝ խաղաղ պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը»։ Նա հայտարարել է. «Իրան-ուղի» նախաձեռնության շրջանակում, կշահագործվի Աղբանդից Ջուլֆա Արաքսի միջանցքը, որը կգործի որպես արևելք-արևմուտք երթուղի»:
Անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերին Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությանը, որը հայտնի է որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ Բաքվի հայտարարություն, Բազարփաշն այս համաձայնագիրն անվանել է համապարփակ, նպատակաուղղված և հեռանկարային մոդել և ասել. «Այս հայտարարությունը ներառում է էական և կարևոր առանցքային ոլորտներ՝ կողմերի կարողությունների զարգացման, խթանման և համապարփակ համագործակցության զարգացման ուղղությամբ և չսահմանափակվելով Հյուսիս-Հարավ միջանցքով»: