Նահատակ գեներալ Սոլեյմանին խաղաղության ամենաարժանի խորհրդանիշն է. Ամիր Աբդոլլահյան
Արձագանքելով Խաղաղության Նոբելյան կոմիտեի քաղաքական քայլին, Իրանի արտգործնախարարն ասել է. «Համաշխարհային խաղաղության ամենաարժանի խորհրդանիշը նվիրյալ գեներալն էր, ով 2 տասնամյակ պայքարեց ահաբեկչության և ամենադաժան հանցագործների դեմ և երաշխավորեց տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը «X»-ի իր միկրոբլոգում գրել է. «Իրանում և Իրաքում ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորությանը տասնյակ միլիոնավոր մարդկանց մասնակցությունը և աշխարհի ժողովուրդների վշտակցությունը պատմության մեջ ամենաշքեղ և ամենամնայուն խաղաղության մրցանակի շնորհումն էր»:
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն ուրբաթ օրը հայտարարել է, որ 2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհելու է Նարգես Մոհամմադիին:
Նարգես Մոհամմադին ավելի վաղ բազմիցս դատապարտվել և ազատազրկվել է Իրանում՝ «Վարչակարգի դեմ քարոզչություն» կատարելու, «բանտի գրասենյակում նստացույց» անելու, «բանտի ղեկավարությանն ու պաշտոնյաներին չհնազանդվելու», «ապակիները ջարդելու» և «զրպարտության» մեղադրանքներով։
Միևնույն ժամանակ, Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումն այն անձին, ով հանցագործ է, և դատապարտվել է երկրի օրենսդրության համաձայն և այժմ բանտում իր պատիժն է կրում, նշանակում է մարդու իրավունքների հասկացության քաղաքականացում և միջամտողական քայլ:
Նոբելյան կոմիտեն այս մրցանակի վերաբերյալ մարդու իրավունքների դեմ նման որոշումներ կայացնելով, ոչ միայն ոչ մի քայլ չի արել աշխարհում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, այլև կասկածի տակ է դրել և խարխլել խաղաղության, ազատության և մարդասիրության իդեալական և սրբազան հասկացությունները: