Իրանի խորհրդարանի պատգամավորների աջակցությունը Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի մեծ օպերացիայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i207190-Իրանի_խորհրդարանի_պատգամավորների_աջակցությունը_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_Պաղեստինի_մեծ_օպերացիայի_նկատմամբ
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները այսօր (շաբաթ) առավոտյան հայտարարել են իրենց աջակցությունը «Ալ-Աղսայի փոթորկի» օպերացիայի նկատմամբ` վանկարկելով «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային» կարգախոսները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2023 13:50 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները այսօր (շաբաթ) առավոտյան հայտարարել են իրենց աջակցությունը «Ալ-Աղսայի փոթորկի» օպերացիայի նկատմամբ` վանկարկելով «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային» կարգախոսները:

Պաղեստինյան դիմադրության ուժերը այսօր (շաբաթ) առավոտյան ավելի քան 5000 հրթիռներով հարձակվել են օկուպացված տարածքների, այդ թվում Թել-Ավիվի և Աշդոդի վրա՝ «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող օպերացիայի շրջանակում։

Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանել են, որ իսրայելցիների կորուստների թիվը բավականին մեծ է։

Իսրայելի ռեժիմի փրկարարական  կառույցները նույնպես «բավականին մեծ» են գնահատել ՀԱՄԱՍ-ի այսօրվա օպերացիայի ընթացքում այս ռեժիմի կորուստների թիվը՝ ասելով, որ հնարավոր չէ հայտնել մահացածների ստույգ թիվը։

Այդուհանդերձ, ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են իսրայելցի զինվորների առնվազն 161 սպանվածի և մոտ 930 վիրավորի մասին:

Սա այն դեպքում, երբ որոշ իսրայելական լրատվամիջոցներ հաղորդում են, որ պաղեստինցիների հարձակման հետեւանքով սպանվել է 100 և վիրավորվել 980 իսրայելցի։

 

Այս օպերացիայի ընթացքում դիմադրության մարտիկները մտել են նաև գրավյալ տարածքների հարավում գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի ավիաբազա և այս ռեժիմի մի քանի F-16 ռմբակոծիչներ որպես ռազմավար տեղափոխել են Գազա։

 Սիոնիստական ​​ռեժիմի հեռուստատեսության 13-րդ ալիքը այս օպերացիայի մասին իր հաղորդման մեջ պաղեստինյան դիմադրության այսօրվա հրթիռակոծությունը որակել է աննախադեպ 2008 թվականից ի վեր և ամենաուժեղ հրթիռակոծություններից մեկը: