«Ալ-Աղսայի փոթորիկը» ապացուցեց Սիոնիստական ռեժիմի կեղծ հզորությունը.Գեներալ-մայոր Բաղերի
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հղած ուղերձում,շնորհավորելով ՀԱՄԱՍ-ի պանծալի գործողությունների կապակցությամբ, ընդգծել է,-«Ալ-Աղսայի փոթորիկը» հերթական անգամ ապացուցեց Ղոդսը բռնազավթած ռեժիմի կեղծ հզորությունը»:
Շաբաթ օրը (հոկտեմբերի 7-ին) պաղեստինյան դիմադրության մարտիկները Գազայից համապարփակ ու աննախադեպ գործողություն են սկսել գրավյալ տարածքներում Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ: Գործողություն, որն աննախադեպ է եղել օկուպանտ ռեժիմի 75-ամյա պատմության մեջ և ցնցել է սիոնիստներին։
Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտարարեց, որ այս ռեժիմի սպանվածների թիվը հասել է 350-ի, իսկ վիրավորներինը՝ 1590-ի, որոնցից 293-ի վիճակը ծանր է, իսկ 19-ը՝ գտնվում է կլինիկական մահվան վիճակում:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին իր ուղերձում գրել է, -«Օկուպացված տարածքներում մինչև ատամները զինված Սիոնիստական ռեժիմի դիրքերի և ամրությունների դեմ «Ալ-Աղսայի փոթորիկը» անվան ներքո Պաղեստինի զինյալ խմբավորումների համատեղ և պանծալի գործողությունը հերթական անգամ ապացուցեց այս օկուպանտ ռեժիմի կեղծ հզորությունը»:
Գեներալ-մայոր Բաղերին հավելել է, -«Սիոնիստական բանակի դիրքերի դեմ օդից, ծովից և ցամաքից իրենց պատրաստած այս անսպասելի գործողության ընթացքում պաղեստինյան դիմադրության մարտիկները ցուցադրել են տառապյալ ու ճնշված ժողովրդի դիմադրության փայլուն տեսարաններ»։
Գեներալ-մայոր Բաղերին նշել է, -««Ալ-Աղսայի փոթորիկը» Սիոնիստական ռեժիմի փլուզման մղձավանջն իրականություն է դարձրել այս ռեժիմի ղեկավարների համար և ապացուցել, որ որոշ զուր ջանքեր, ինչպիսին է հարաբերությունների նորմալացման գործընթացի ծիծաղելի ներկայացումը,չեն կարող դանդաղեցնել կամ հետաձգել սարդի տան անկումն ու փլուզումը»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ չի ուշանա և կգա այն օրը,երբ պաղեստինցի երիտասարդները Ալ-Աղսա մզկիթը կազատագրեն սիոնիստական թշնամու գերությունից։