Քանանի. Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտությունների կարգավորման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i207270-Քանանի._Իրանը_պատրաստ_է_օգնել_Ադրբեջանին_և_Հայաստանին_հակամարտությունների_կարգավորման_հարցում
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հատուկ օգնականի Իրան կատարած այցին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Քննարկվել են տարբեր քաղաքական հարցեր և Կովկասի վերջին զարգացումները, նաև լավ խորհրդակցություններ են տեղի ունեցել այդ զարգացումների առնչությամբ: Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության կարգավորման հարցում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 12:43 Asia/Tehran
  • Քանանի. Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտությունների կարգավորման հարցում

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հատուկ օգնականի Իրան կատարած այցին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Քննարկվել են տարբեր քաղաքական հարցեր և Կովկասի վերջին զարգացումները, նաև լավ խորհրդակցություններ են տեղի ունեցել այդ զարգացումների առնչությամբ: Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության կարգավորման հարցում»:

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Քանանին ասել է.«Իրանի և Ադրբեջանի ռազմական և պաշտպանական համագործակցության և կառուցողական հանդիպումների շրջանակում կողմերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում»:

Նա նշել է, որ բանակցությունների շրջանակներում կայացած համաձայնության արդյունքում, հավանական է Իրանում Ադրբեջանի դեսպանությունը շուտով վերսկսի իր գործունեությունը։

Սիոնիստական ռեժիմի դեմ Դիմադրության ուժերի «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության մասին Քանանին ասել է.«ԱՄՆ-ն և Արևմտյան երկրները շարունակում են հոգեբանական պատերազմ և ծանր քարոզչություն կիրառել Պաղեստինի ժողովրդի դեմ»:

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Որոշ հստակ կողմեր, ովքեր հովանավորում էին Պաղեստինի ժողովրդի դեմ ամենօրյա հանցագործությունները, այսօր էլ փորձում են փոխել ճնշողի ու ճնշվածի տեղը և առանց ուշադրություն դարձնելու Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը, կանգնում են ճնշողի թիկունքին»:

Հայտարարելով, որ Իրանը միշտ հստակ, բացահայտ և վճռական դիրքորոշում է ունեցել Պաղեստինի նկատմամբ, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Այս փուլում մենք տեսանք աշխարհի զգալի թվով երկրների, հատկապես իսլամական երկրների աջակցությունը Պաղեստինի նկատմամբ»:

«Իր որոշ գործընկերների, այդ թվում՝ Իրաքի արտգործնախարարի հետ Իրանի ԱԳ նախարարի վերջին շփումների ժամանակ առաջարկվել է անցկացնել Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ՝ Պաղեստինում անվտանգության իրավիճակը քննարկելու նպատակով»,-ասել է Քանանին: