Իրանի փոխարտգործնախարարի խորհրդակցությունները Բաքվում ԷԿՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը Բաքվում ԷԿՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները:
ԷԿՕ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Բաքու մեկնած Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարար Մեհդի Սաֆարին հանդիպել և զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար՝ Ջեյհուն Բայրամովի հետ:
Սաֆարին և Բայրամովը քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և Հարավային Կովկասի տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության դրական հեռանկարը և կարևորել են տարածաշրջանային նախաձեռնություններում, ինչպիսին է 3+3-ը, տարածաշրջանի երկրների մասնակցությունը և արտաքին միջամտության մերժումը։
ԷԿՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարարը հանդիպել է նաև Տաջիկստանի արտաքին գործերի նախարար՝ Սերաջուդդին Մեհրեդինի հետ: Այդ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն զարգացումները։