Իրանի առաջին կենսաբանական տիեզերական պարկուճը պատրաստ է գործարկման
Հոկտեմբեր 11, 2023 06:28 Asia/Tehran
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարել է, որ այս տարի երկիրը կարձակի իր առաջին կենսաբանական տիեզերական պարկուճը և կդառնա այն սակավաթիվ երկրներից, որոնք հնարավորություն ունեն մարդ ուղարկել տիեզերք։
Կենսաբանական տիեզերական պարկուճները նախատեսված են կենդանի օրգանիզմներին տիեզերք ուղարկելու համար: Սովորաբար կենսաբանական պարկուճների փորձարկումների սկզբում դրանք տեղափոխում են կենդանիներին և այլ կենդանի օրգանիզմներ, որպեսզի պայմաններ ապահովվեն տիեզերքում մարդու կյանքի համար: