Հայաստանի պատվիրակությունն Իրանում կմասնակցի արտահանման թեմայով միջոցառմանը
Իրանում նորարարության և բարգավաճման հիմնադրամի կազմակերպած Export Sundays 49-րդ միջոցառմանը կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը:
Ինովացիոն հիմնադրամի կողմից կազմակերպվող Export Sundays միջոցառումն անցկացվում է գիտելիքահեն և տեխնոլոգիական ընկերությունների արտահանումը զարգացնելու նպատակով: Հոկտեմբերի 23-ին մեկնարկող և 5 օր տևողությամբ միջոցառմանն այս տարի մասնակցելու է նաև հայաստանյան պատվիրակությունը:
Հայկական կողմին հետաքրքրում են այնպիսի ոլորտներ, ինչպես՝ Ժամանակակից ոռոգման համակարգերը, գյուղատնտեսական սարքավորումներն ու մեքենաները, գյուղատնտեսական պարարտանյութերը, քիմիական նյութերն ու թունաքիմիկատները, սերմերի տեսակները, ջերմոցային սարքավորումներն ու պարագաները և սնկերի մշակման արտադրամասերը:
Նորարարության և բարգավաճման հիմնադրամի մամուլի գարսենյակից հայտնում են, որ հնգօրյա միջոցառման շրջանակներում կանցկացվեն գործնական հանդիպումներ, իսկ օտարերկրյա գործարարները տեղում կծանոթանան գյուղատնտեսության ոլորտում իրանական գիտելիքահեն ընկերությունների կարողություններ և արտադրական օբյեկտների հետ: