Իրանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i207398-Իրանի_և_Սիրիայի_նախագահները_հեռախոսազրույց_են_ունեցել
Իրանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույցում ընդգծել են, որ առանց պաղեստինցիների իրավունքները հաշվի առնելու, տարածաշրջանում որևէ նոր կարգ չի հաստատվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2023 07:59 Asia/Tehran
  • Իրանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույցում ընդգծել են, որ առանց պաղեստինցիների իրավունքները հաշվի առնելու, տարածաշրջանում որևէ նոր կարգ չի հաստատվելու:

Սիրիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահն ընդգծել է պաղեստինցիների իրավունքներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Նա նշել է. «Այսօր բոլոր իսլամական և արաբական երկրները և աշխարհի բոլոր ազատ ժողովուրդները պետք է հասնեն լուրջ մերձեցման և համագործակցության ճնշված պաղեստինյան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կասեցնելու ճանապարհին և դրա հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությունը կփորձի հնարավորինս շուտ հասնել այդ համակարգմանը` կապ հաստատելով իսլամական երկրների ղեկավարների հետ»:

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Սիոնիստական ռեժիմը հարված է ստացել «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ժամանակ, որն աննախադեպ է իր 75-ամյա պատմության մեջ: Նա հավելել է. «Անցած օրերին այս ռեժիմի ծայրահեղ կաբինետը կոտրել է անամոթության սահմանները և կատարել մեծ հանցագործություններ»։

Ռայիսին նշել է, որ պաղեստինյան ճնշված ժողովրդի զայրույթի պատճառն Ալ-Աղսա մզկիթի վրա կրկնվող հարձակումների և սիոնիստների կողմից պաղեստինցի տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երիտասարդների ամենօրյա սպանությունն ու ձերբակալությունն են և ռեժիմի աջակողմյան կաբինետի ծայրահեղ դիրքորոշումները:

Նշելով, որ  «Ալ Աղսայի» փոթորիկ գործողություն ապացուցեց, որ տարածաշրջանում ոչ մի նոր կարգ չի հաստատվի՝ առանց պաղեստինցիների իրավունքները հաշվի առնելու, հավելելով. «Այօր, բոլոր նրանք, ովքեր պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու պատրվակով հրապարակայնացնում էին իրենց հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ, հասկացան, որ Սիոնիստական ռեժիմն իր ամենաթույլ դիրքերում է»։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույցում ասել է. «Սիոնիստների դեմ Դիմադրության շարժման մեծ հաղթանակները ցույց տվեցին, որ այս ռեժիմը շատ ավելի թույլ է, քան պնդում է»։